Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Պետք է չառնչվեինք այն երկրների հետ, որոնք Հայոց ցեղասպանությունը չեն ընդունել»

«Պետք է չառնչվեինք այն երկրների հետ, որոնք Հայոց ցեղասպանությունը չեն ընդունել»
23.03.2014 | 14:50

«Արարատից Եվրոպա» ֆիլմի հեղինակ Արսեն Հակոբյանը, անդրադառնալով «Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովայի` ֆիլմին շնորհված Հայաստանի Հանրապետության պետական մրցանակից հրաժարվելու քայլին, ասաց, որ դա Ֆետիսովայի անձնական որոշումն է, և ինքը հարգում է այդ որոշումը. «Մշակույթը սերտ կապված է քաղաքականության հետ: Բայց եթե խոսքը ՈՒկրաինայում տեղի ունեցածի մասին է, այս դեպքում, մենք տեսնում ենք քաղաքականության անբարոյական երեսը: Երբևիցէ Ելենա Ֆետիսովան հրաժարվե՞լ է մասնակցել ԱՄՆ-ում և Եվրոպայում կազմակերպված միջոցառումներին՝ հաշվի առնելով, աշխարհի տարբեր վայրերում այդ երկրների ծավալած քաղաքականությունը: Երբ Ամերիկան ընկավ իր իսկ փորած փոսը Աղվանստանում, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության ներխուժեց Իրաք, երբ Ամերիկայի ձեռամբ Կոսովոն հայտարարեց իր անկախությունը և այլն, ապա ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է առանց մի փամփուշտ օգտագործելու վերականգներ պատմական արդարությունը: Մանավանդ, երբ Ղրիմի ժողովուրդն է դիմել Ռուսաստանին միանալու խնդրանքով: Այս ամենը տեղի է ունեցել քաղաքակիրթ ձևով , մարդու իրավունքներին և ժողովրդավարության օրենքներին համահունչ: Պարզապես, երբ որևէ երևույթ բխում է Ամերիկայի շահերից` ժողովրդավարական է, երբ Ռուսաստանին է առնչվում` ժողովրդավարական չէ»:

Արսեն Հակոբյանը նկատեց նաև, որ եթե մենք էլ այդ հոգեբանությամբ առանորդվեինք, պետք է առնչություն չունենայինք այն երկրների հետ, որոնք Հայոց ցեղասպանությունը չեն ընդունել, ավելին` նաև բոլոր հզոր պետությունների հետ, որոնց անտարբերության արդյունքում կատարվեց Ցեղասպանությունը: Առավել ևս ՈՒկրաինայի հետ, ով արցախյան ազատամարտի ժամանակ զենք, դիպուկահարաներ ու օդաչուներ էր մատակարարում Ադրբեջանին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ